Փերի Էլիս
Փերի Էլիս | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1940[1] |
Ծննդավայր | Portsmouth, Վիրջինիա, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 30, 1986[1] (46 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Վիրջինիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ուիլյամի և Մերիի քոլեջ և Woodrow Wilson High School? |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ |
Փերի Էդվին Էլիս (անգլ.՝ Perry Edwin Ellis, մարտի 3, 1940[1], Portsmouth, Վիրջինիա, ԱՄՆ - մայիսի 30, 1986[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նորաձևության դիզայներ։ Տղամարդու հագուստի համանուն բրենդի հիմնադիր։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիսը ծնվել է Վիրջինիա նահանգի Պորտսմուտե քաղաքում։ Նա միակ երեխան էր Էդվին Էլիսի, որը վառարանի վառելիք վաճառող ընկերության սեփականատերն էր և Ուինիֆրեդ Ռանտրի Էլիսի (1914-2010) ընտանիքում[2]։ 1957 թվականին Էլիսն ավարտել է Վուդրոու Ուիլսոնի անվան ավագ դպրոցը, որից հետո ընդունվել է Վիլհելմի և Մարիայի քոլեջ, որն ավարտել է 1961 թվականին՝ գործնական վարչարարության բակալավրի աստիճանով։ Զինվորական պարտականությունից խուսափելու նպատակով Էլիսը մտել Է ԱՄՆ-ի առափնյա պահպանության պահեստային ուժեր[3]։ 1963 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանը՝ մանրածախ առևտրի մագիստրոսի աստիճանով[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիսը իր կարիերան սկսել է Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում, որտեղ աշխատել է «Miller & Rhoads» մանրածախ խանութում։ Ապրելով Ռիչմոնդում՝ նա նաև հիմնադրել է «A Sunny Day» խանութը նախքան Նյու Յորքի «John Meyer of Norwich» ընկերությանը միանալը։ 1970-ականների կեսերին Էլիսն «The Vera Companies» ընկերությունից հավաքածու ստեղծելու առաջարկ է ստացել, որից հետո 1976 թվականին ներկայացրել է կանանց սպորտային հագուստի իր առաջին հավաքածուն, որը ստացել է «Portfolio» անվանումը։
1978 թվականին Էլիսը Manhattan Industries-ի հետ համատեղ հիմնադրել է իր սեփական «Perry Ellis International» ապրանքանիշը։
1984-1986 թվականներին Էլիսը զբաղեցրել է Ամերիկայի մոդելավորողների խորհրդի նախագահի պաշտոնը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին Էլիսի մոտ հարաբերություններ են սկսվել փաստաբան Լաֆլին Բարքերի հետ (1948-1986)[5]։ Նրանք միասին են մնացել մինչև Բարքերի մահը՝ 1986 թվականի հունվարը[5]։
1984 թվականիի նոյեմբերին Էլիսը և նրա ընկերուհին՝ հեռուստատեսային պրոդյուսեր Բարբարա Գալահերը, արհեստական բեղմնավորման միջոցով ունեցել են դուստր՝ Թայլեր Ալեքսանդրա Գալահեր Էլլիսը[5]։
Հիվանդություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ զգալիորեն նիհարած և ծերացած Էլիսը հայտնվել է իր բրենդի նոր հավաքածուի ցուցադրությանը, մամուլում սկսել են լուրեր տարածվել այն մասին, որ նա ՁԻԱՀ-ով հիվանդ է։ Միաժամանակ, նրա գործընկեր Լաֆլին Բարկերը քիմիաթերապիայի կուրս էր անցնում Կապոշիի սարկոմայի՝ ՁԻԱՀ-ի քաղցկեղի հետ կապված։ Էլիսը հերքել է, որ ՁԻԱՀ-ով հիվանդ է, սակայն լուրերն սաստկացել են այն բանից հետո, երբ նա կորցրել է գիտակցությունը՝ գտնվելով Կոստյումի ինստիտուտում տեղի ունեցած երեկույթին։ 1986 թվականի հունվարի 2-ին Լաֆլին Բարկերը մահացել է թոքերի քաղցկեղից Էլիս Մանհեթենի տանը[6]։ Բարքերի մահից հետո Էլիսի առողջությունը սկսել է սրընթաց վատթարանալ։ Ըստ 1986 թվականի մայիսի՝ նա վարակվել է վիրուսային էնցեֆալիտով, ինչը դեմքի մի կեսի մկանների կաթված է առաջացրել։ Չնայած դրան, Էլիսը պնդել է, որ մայիսի 8-ին ցուցադրվելու է նոր հավաքածուն, սակայն թուլության պատճառով նրան անհրաժեշտ է եղել շարժման ժամանակ երկու ասիստենտների աջակցությունը։ Նույն օրը նա հոսպիտալացվել է և շուտով կոմայի մեջ է ընկել։ Էլիսը մահացել է 1986 թվականի մայիսի 30-ին վիրուսային էնցեֆալիտի հետևանքով[4]։ Ընկերության ներկայացուցիչը չի մեկնաբանել, թե արդյոք Էլիսը մահացել է ՁԻԱՀ-ից՝ հայտարարելով, որ «այդպիսին է եղել Փերիի ցանկությունը»[5][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Shirts K. Ellis, Perry // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2081394
- ↑ «Winifred Ellis Obituary - Norfolk, VA». The Virginian Pilot (անգլերեն). 2010 թ․ օգոստոսի 28.
- ↑ Lipke, David (2013 թ․ հոկտեմբերի 16). «Reconsidering the Perry Ellis Legacy». Women's Wear Daily (անգլերեն).
- ↑ 4,0 4,1 Morris, Bernadine (1986 թ․ մայիսի 31). «Perry ElLis, Fashion Designer, Dead». The New York Times (անգլերեն).
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Morrisroe, Patricia (1986 թ․ օգոստոսի 11). «The Death and Life of Perry Ellis». New York Magazine (անգլերեն).
- ↑ «Laughlin Barker, 37, A Perry Ellis Executive». The New York Times (անգլերեն). 1986 թ․ հունվարի 5.
- ↑ «From Rock Hudson to Rudolph Nureyev: A Toll of AIDS Victims With AM-Obit-Nureyev». Associated Press (անգլերեն). 1993 թ․ հունվարի 7.
|